COVID-19 դեպքերի մեծամասնությունը դիտվել է պատվաստված ամերիկացիների շրջանում. CDC

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մասաչուսեթս նահանգի հանրային միջոցառումների ժամանակ COVID-19-ով վարակված անձանց երեք քառորդը լիովին պատվաստված է եղել:

Ուրբաթ օրը հրապարակված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարակվածների երեք քառորդը լիովին պատվաստված է եղել, ինչը ենթադրում է, որ վիրուսի դելտա շտամը խիստ վարակիչ է և պատվաստանյութը դրա դեմ արդյունավետ չէ։

Պարզվել է, որ COVID-19-ով հիվանդ է 469 մարդ, որոնց 74% -ը լիովին պատվաստված է եղել ՝ նահանգի Բարնսթաբլ կոմսությունում տեղի ունեցած հանրային մեծ իրադարձությունից հետո: Հետազոտության արդյունքում 133 մարդուց վիրուսի նմուշների 90%-ում հայտնաբերվել է դելտա շտամը։

CDC-ի առանձին փաստաթուղթը, որն առաջին անգամ ուրբաթ օրը հրապարակել է Washington Post-ը, նկարագրում է, որ COVID-19-ի դելտա շտամը նույնքան վարակիչ է, որքան ջրծաղիկը և զգուշացրել է, որ այն կարող է ծանր հիվանդությունների պատճառ դառնալ:

Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս դիմակ կրել փակ տարածքներում` անկախ պատվաստման կարգավիճակից կամ կորոնավիրուսի դեպքերի քանակից:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն