COVID-19-ի դեմ ո՞ր պատվաստանյութն է գրանցված Հայաստանում

Երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ընթացքում` վերջինիս ուղիղ հարցին, թե արդյո՞ք Հայաստնում արդեն գրանցվել է Sputnik-V պատվաստանյութը, պատասխանեց` Այո՛։

Հանրության շրջանում լայն քննարկման առարկա դարձած այս թեման հերթական անգամ բոլորիս խայտառակեց, քանի-որ Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ է, որ Հայաստանում Sputnik-V-ն գրանցված չէ և այն գրանցելու ցանկություն նույնպես չունի։

Հետևաբար Փաշինյանը, հերթական անգամ, ողջ աշխարհի դիտակետում բարձրաձայն ստեց։

 

Սակայն, պարոն Փաշինյանը կարող էր նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստանյութ առհասարակ դեռևս գրանցված չէ։ Այս մասին տեղեկանում ենք` ուսումնասիրելով «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի պաշտոնական կայքը, որտեղ փաստվում է, որ Հայաստնում ո՛չ Sputni-V-ն, ո՛չ AstraZeneca պատվաստանյութը դեռևս գրանցված չեն։

Հղումը ստորև`

http://pharm.cals.am/pharm/drug_images/index.php

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն