COVID-19-ի թեթև ընթացքի բուժումը. ԱՀԿ

COVID-19-ի թեթև ընթացքի դեպքում ցուցված է սիմպտոմատիկ բուժում (ջերմիջեցնողներ, ցավազրկողներ)։

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս.

  1. մեկուսացնել  COVID-19-ի թեթև ընթացքով կասկածելի կամ հաստատված ախտորոշմամբ հիվանդներին` կանխարգելելով վիրուսի տարածումը: Մեկուսացումը կարող է իրականացվել հատուկ նշանակության բժշկական հաստատություններում կամ տանը (ինքնամեկուսացում):
  2. նշանակել սիմպտոմատիկ բուժում `ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, լիարժեք սնունդ,  առատ հեղուկներ։
  3. Պարտադիր է հիվանդին տեղեկացնել հիվանդության բարդությունների և դրանց ախտանիշների մասին, որոնց պարագայում նա պետք է անհապաղ դիմի բժշկական հաստատություն։

ԱՀԿ-ն հստակ նշում է, որ հակաբիոտիկների նշանակումը COVID-19-ի թեթև ընթացքի դեպքում ցուցված չէ։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ !!!

Ակտիվ հղումը`  https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/338882/WHO-2019-nCoV-clinical-2021.1-rus.pdf

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն