Դադարեցրել է Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը

14.03.2021-ին ԱՀ ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։
Այսպիսով` խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր և ժամանակավորապես դադարեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը մինչև քաղաքի վերաազտագրումը բռնազավթումից։
                                               
Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։
                   
Ցավալի փաստ է, որ ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքն այս պահին արգելափակված է.
http://www.nkr.am/?fbclid=IwAR1guJVPCTfjXrEGGxWk-C9No-fflxgI04cLkHmU83AHw_AnUg2q75Cb7uA
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն