Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է. 24news

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է 24News-ը` վկայաբերելով իր լավատեղյակ աղբյուրներին։

Տոնոյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։

Դատախազությունը չի հերքել կամ չի հաստատել Դավիթ Տոնոյանի ձերբակալման լուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տունը խուզարկում են։ Ըստ տեղեկությունների` խուզարկվել է նաև Տոնոյանի մոր բնակարանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն