Արման Բաբաջանյանն ու կալոշը

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ բարձր ամբիոն էր բերել «կալոշ»։

«Հարց է ծագում, թե մենք ինչպես պետք է պաշտպանենք մեր անվտանգությունը, Սյունիքը։ Ուզում եմ քննարկել մեր բանակի մասին, որի արդիականացումը հանձնել են Ռուսաստանին»,- ասաց Բաբաջանյանը։

Այնուհետև Բաբաջանյանը ամբիոնին դրեց «ռուսական արտադրության կալոշ (IT կալոշ, nanoկալոշ)»։

 

Հիշեցնենք, որ ՌԴ Զինված Ուժերը թե զինուժի թվով, թե ռազմամթերքի հագեցվածությամբ, թե պատրաստվածությամբ չի զիջում աշխարհի` Արման Բաբաջանյանի պատկերացրած հզոր տերությունների Զինված Ուժերին։ Ավելին, տեղ-տեղ նույնիսկ գերազանցում է նրանց։ Հակառակ դեպքում վաղուց էին Ռուսաստանի տարածքի վրա զինված հարձակում գործել։

Հավելենք, որ ՌԴ-ն համարվում է այն երկու երկրներից մեկը, որն ունի ատոմային ներուժի 4 տիպ։

 

Մանրամասները` տեսանյութում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն