Դրանք բժշկի կոչում կրելու իրավունք չունեն․ փոխնախարար

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զգացել ե՞ք, որ մի քանի հոգի կա Հայաստանում, ով չհանդիանալով տվյալ հարցի մասնագետ, ամեն անգամ իր «հեղինակավոր» կարծիքնա հայտնում` հիմնականում ստեր փչելով, գոռգոռալով, հեղուկներ ցփնելով, ֆանտաստիկ բնույթի հայտնագործություններ բացահայտելով:

Սրանք մարդիկ են, ովքեր թքած ունեն, թե իրենց բարբաջանքը ոնց կանդրադառնա մարդկանց առողջության վրա, կարևորը իրենք կպիառվեն, լայքեր կհավաքեն ու ԶԼՄերում հարցազրույցներ կտան: Սրանք մարդիկ են, ովքեր մտածում են իրենց շահի մասին, անձնական շահի մասին:

Սկսում եմ լուրջ մտածել նման շառլատաններին բժշկի դիպլոմներից զրկելու օրենսդրական հիմքեր ստեղծելու անհրաժեշտության մասին` ազգային անվտանգությունից ելնելով:

Դրանք բժշկի կոչում կրելու իրավունք չունեն։

Իսկ այս հոդվածը դնեմ այստեղ, որ ֆեյք բժիշկների սուտը բռնվի»:
Հղումը, որը տեղադրել է Նանուշյանը, տեղեկացնում է, որ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, թե Sputnik-V պատվաստանյութը հղիության ընթացքի և սերունդների զարգացման վրա բացասական ազդեցություն չունի։
Սակայն պարզվում է, որ  ԱՀԿ-ն ժամանակավորապես դադարեցրել է Sputnik-V պատվաստանյութի կիրառումը` մինչև չապացուցվի դրա անվտանգությունն ու արդյունավետությունը։
Ստացվում է, որ Նանուշյանը ոչ միայն քաղաքական գործիչների, այլև բժիշկ մասնագետների կարծիքները լսելու, իսկ երբեմն նաև դեղամիջոցների ու պատվաստանյութերի ներդիր թերթիկներն ուսումնասիրելու կարիք ունի։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն