Պատգամավորները ՍԴ-ում կվիճարկեն Անահիտ Ավանեսյանի հրամանը

«ԱԺ պատգամավորների 1/5-րդի ստորագրություններն արդեն առկա են։ Շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արման Վարդևանյանը։

«Ուզում եմ մի բան շատ շիտակ ասել, պատվաստումները շատ կարևոր են, բայց դա պետք է լինի քաղաքացու գիտակցված որոշման արդյունք, այսինքն, մենք պետք է ամեն օր տեսնենք, որ կառավարությունը սոցիալական գովազդներով ու այլ կերպ բացատրում է, թե ինչի համար է պետք  պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն մարդուն ասում են` 14 օրը մեկ թեստավորվեք կամ պատվաստվեք, սա դառնում է հարկադրանք»,- նշեց պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական Դատարանին խնդրել են կասեցնել այդ հրամանի գործունեությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն