DW. «Թալիբանի» գրոհայինները սպանել են Deutsche Welle-ի լրագրողի ազգականին

Աֆղանստանը գրաված «Թալիբան» շարժման գրոհայինները սպանել են «Deutsche Welle»-ի լրագրողի ազգականին և ծանր վիրավորել ընտանիքի մեկ այլ անդամի․ այդ մասին հաղորդում է հեռուստաալիքը։

Deutsche Welle-ն ընդգծել է, որ թալիբները համընդհանուր որոնումներ են իրականացնում ՝ գտնելու այն լրագրողին, որն այժմ աշխատում է Գերմանիայում: Մյուս հարազատները կարողացել են փախչել և չեն տուժել:

«Թալիբանների կողմից մեր խմբագիրներից մեկի մերձավոր ազգականի սպանությունը … աներևակայելի ողբերգություն է և վկայում է այն մասին, որ մեր բոլոր աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, ովքեր գտնվում են Աֆղանստանում, վտանգի տակ են: Հասկանալի է, որ թալիբներն արդեն կազմակերպված որոնումներ են իրականացնում լրագրողների շրջանում՝ ինչպես Քաբուլում, այնպես էլ մարզերում: Ժամանակը սպառվում է», — ասել է Deutsche Welle-ի տնօրեն Պիտեր Լիմբուրգը:

Ավելի վաղ՝ Թալիբանը խոստացել էր, որ պատասխանատվության չի ենթարկի լրագրողներին և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, ովքեր աշխատել են ՆԱՏՕ-ում կամ Աֆղանստանի կառավարությունում: Բայց Թալիբանի կողմից Քաբուլը գրավելուց կարճ ժամանակ անց բողոքներ եղան աֆղան լրագրողների կողմից, որոնց  գրոհայինները ծեծել էին:

Ավելի ուշ «Deutsche Welle» հայնտեց, որ Թալիբանի կողմից հետախուզվող լրագրողն այժմ Գերմանիայում է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն