Էկոնոմիկայի նախարար. Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է $800 մլն
Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 800 մլն դոլար։ Այս մասին փետրվարի 15-ին Бухта Юг առեւտրի կենտրոնի շնորհանդեսի ժամանակ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հավելեց, որ Ռուսաստանից Հայաստան է ներկրվել մոտ 1,8 մլրդ դոլարի արտադրանք։
Նախարարը հորդորեց հայ գործարարներին օգտվել գրավիչ և «հայրենի» ենթակառուցվածքներից՝ վստահեցնելով, որ Հայաստանը կարևորում է դրանց զարգացումը։