ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ

Եվրամիությունը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ՝ կապված Ռուսաստանին տրամադրվող աջակցության հետ։ Այս մասին հայտնել են ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի իշխանությունները։

Բելառուսի դեմ նոր պատժամիջոցները հաստատվել են ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Մասնավորապես, ԵՄ պատժամիջոցների ցանկում են բելառուս պաշտոնյաները և բելառուսական բանակի մի շարք զինծառայողներ, ովքեր մասնակցել են ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Այդ անձանց ունեցվածքը սառեցվել է և սահմանվել է ճանապարհորդության արգելք։

Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև Բելառուսի տնտեսության փայտանյութի, մետալուրգիական և պոտաշի ոլորտները։ 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն