ԵՄ-ն պատրաստվում է պաշարներից նավթի բացթողմանը

Եվրահանձնակատար Սիմսոնն ասել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի պաշարներից նավթի դուրսբերմանը

Էներգետիկայի եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը կոչ է արել Եվրամիությանը պատրաստվել ցանկացած պահի իր ռազմավարական պաշարներից նավթի բացթողմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Նավթի ոլորտում մենք ունենք ռազմավարական պաշարների համակարգ։ Մեր օրենսդրության համաձայն՝ մենք կարող ենք նավթ բաց թողնել ռազմավարական պաշարներից, երբ մատակարարումների խափանումներ լինեն: Պատմության մեջ դա տեղի է ունեցել երեք անգամ։ Հիմա մենք Ուկրաինայում պատերազմ ունենք, Ուկրաինայով անցնում են կարևոր խողովակաշարեր։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած ժամի»,- ասել է Սիմսոնը:

Ավելի վաղ Իսպանիան ԵՄ երկրներին առաջարկել էր փակել Եվրոպայի նավահանգիստները ռուսական նավերի համար։ Արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն ասել է, որ ռուսական նավերի համար նավահանգիստները արգելափակելու իր առաջարկը արժանացել է աջակցության։ Նա հույս ունի, որ այս որոշումը կկայացվի մոտ օրերս։

Հիշեցնենք, որ Եվրոպան օգտագործում է ռուսական նավթը, որի մատակարարումը լայնածավալ պատժամիջոցներին ֆոնին դարձել է անհնարին։ Այժմ Եվրոպան փնտրում է հավասարազոր այլընտրանք։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն