Էրդողանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի օգնության Եվրամիությունը չի կարող պահպանել իր հզորությունը

Եվրամիությունը չի կարող պահպանել իր հզորությունը՝ առանց Թուրքիայի աջակցության և նոր մարտահրավերների պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը։

Նա նշել է, որ վերջին ժամանակներս Եվրամիությունը բախվում է այնպիսի հիմնախնդիրների՝ ինչպիսիք են փախստականների ճգնաժամը, իսլամաֆոբիան, քսենոֆոբիան Բրեքսիթի ֆինանսավորումը և կորոնավիրուսի համաճարակը։

-Եվրամիությունը նոր մոտեցումների, կառուցվածային նոր վերակազմավորումների և հատկապես՝ նոր որոշումներ ընդունելու մեխանիզմի կարիք ունի,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նա հավելել է, որ Անկարան պատրաստ է իր ներդրուներն ունենալ հիմնախնդիրների հանգուցալուծման և Եվրամիության աշխատանքների արդյունավետության բարձրացման գործերում։

Եվ ըստ որում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Թուրքիան հաստատել է Եվրամիության հետ կառուցողական երկխոսություն վերսկսելու իր պատրաստակամությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն