Մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ։ Հստակ գնալու ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

— Հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այսպես շարունակ։ Այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում խորհրդարանական մեծամասնության և կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի ժ/պ պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

«2018-2021 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-2018-ի ընթացքում 20 այդպիսի բանաձև է ընդունվել։ Այսինքն՝ 3 տարվա ընթացքում այս առումով արվել է նախորդ տասը տարվա ընթացքում արվածի 45-50 տոկոսի չափով աշխատանք։ ԱՄՆ վերին և ստորին պալատները, ԱՄՆ նախագահն ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա՝ նշելով, որ եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի այդ բանաձևը, դա միանշանակ տեղի չէր ունենա»,- հայտնել է նա։

— Ի՞նչ թեմա էր՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ մեր թշնամին չէ։ Դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, պատմական իրողություն է, մենք ուրիշ բան են ասում՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի, և մենք, այո, հստակ գնալու ենք այդ ճանապարհով։ Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,- ասաց Փաշինյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն