Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Պաղեստինին կաջակցի այնպես, ինչպես Ադրբեջանին էր աջակցում` Ղարաբաղի վերջին պատերազմում։
— Մենք կաջակցենք Պաղեստինին այն պատրաստակամությամբ, որն Ադրբեջանին ցուցաբերեցինք՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար,- այսօր հայտարարել է Ռեջեբ Էրդողանը կառավարող կուսակցութան նիստում։
— Թուրքիան երբեք չի հանդուրժի Իսրայելի հարձակումները պաղեստինցիների դեմ,- ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել Երուսաղեմում` խաղաղություն հաստատելու համար՝ Գլխավոր վեհաժողովի բանաձևերին համապատասխան։ Ավելի վաղ Էրդողանը հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով նրան միջազգային խաղաղապահ ուժեր տեղաբաշխել այդ տարածաշրջանում` պաղեստինցիներին պաշտպանելու համար։ Էրդողանը հուսով է, որ Թուրքիան և Ռուսաստանը սերտորեն կհամագործակցեն այս հարցերի շուրջ նաև ՄԱԿ-ի հարթակներում։