Էրդողանը պաշտոնական այցով ուղևորվել է Հյուսիսային Կիպրոս

Hurriyet Daily News-ի տեղեկատվությամբ՝Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղևորվել է թուրքական բանակի կողմից զավթված Կիպրոսի հյուսիսային հատված։ Նրա այցը հարմարեցվել է 1974 թվականին Կիպրոս ներխուժման տարելիցին։ Էրդողանի այցը Կիպրոսի թուրքական հատված՝ արժանացել է Եվրամիության և հույն կիպրոսցիների խիստ ուշադրությանը։ Վերջին ժամանակներս Թուրքիան փորձում է բարելավել իր հարաբերությունները Եվրամիության հետ, որի համար Կիպրոսի հակամարտությունը ունի կարևոր նշանակություն։ Ըստ որում՝ Թուրքիայի նախագահը անցյալ շաբաթ խոստացել է «լավ նորություններ» ծանուցել Կիպրոսից։ Նա նախատեսել է ելույթ ունենալ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանում։ Նրա հետ Կիպրոս այցին կմասնակցեն կուսակիցները՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, ինչպես նաև կառավարական կոալիցիայի կազմում ներառված ՝ազգայնական շարժման առաջնորդ Դևլեթ Բախչելին։ Հարկ է տեղեկացնել, որ Հյուսիսայի Կիպրոսի Հանրապետությունը ճանաչում է միայն Թուրքիան։ Հյուսիսային Կիպրոսի ներկայիս նախագահ Էրսին Թաթարը՝ Էրդողանի դրածոն, հանդես է գալիս Կիպրոսի թուրքական հատվածի անկախության օգտին, ինչը ձեռնտու չէ Եվրամիությանը և Կիպրոսին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն