Երկուշաբթի օրը` հունիսի 26-ին փաստաբանները կիրականացնեն մեկօրյա գործադուլ

2023թ. հունիսի 21-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:
Ներկա փաստաբաններն արձանագրեցին իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Ներկաներն արձանագրեցին նաև, որ բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ:
Ակնառու է նաև ոստիկանության անգործությունը, քանի որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել:
Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով, որոշեցին՝
— մեկ օրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հունիսի 26-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Հ.Գ.1. Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:
Հ.Գ.2. Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:
Հ.Գ.3. Հունիսի 26-ի բողոքի ակցիայից կարճ ժամանակ հետո հրավիրվելու է ակումբի նիստ քննարկելու համար հաջորդ 3 օրյա բողոքի ակցիայի ժամանակացույցը և պայմանները:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն