Սասուն Միքայելյանը «բռնել է տվել» սյունեցի լրագրողին

Ծավի ենթաշրջանում՝ մասնավորապես Ներքին Հանդում թշնամու ակտիվացման ու Սասուն Միքայելյանի հրամանով Ն․ Հանդից ինձ բերման ենթարկելու մասին՝ կարճ
Նկարում դուք տեսնում եք ադրբեջանական ճանապարհ՝ հայկական սարերում, այդ ճանապարհից թշնամին դիտարկում է Ծավի հացատունը։ Անգամ պատահել է, որ կանաչ լույսեր են գցել՝ հոգեբանորեն մեզ վրա ազդելու համար, այն կանաչ լույսերից, որ Կապան-Գորիս հիմնական ճանապարհին ամեն երեկո մեր աչքերին էին գցում անցակետի թուրք ծառայողները։
Այդ նույն թշնամին դիտարկում է Հանդի գերեզմանատունը։
Հացատուն, գերեզմանատուն-մեզ համար սուրբ համարվող բաներ․ նրանք սիրում են, կպնել մեր գերզգայուն լարերին։
Այն, որ թշնամին առաջ է եկել ու դիտարկում է գերեզմանատունը՝ առաջինը հայտնեցինք մենք՝ Զանգեզուր թիվիի (ZTV) ու 5-րդ ալիքի եթերում ու դրա մասին հայտնեց հանդեցի տիկին Հասմիկը։
Ավանդույթի համաձայն՝ քպականներն ու իրենց սատարող մարդիկ թերահավատորեն մոտեցան, մեզ մեղադրեցին խուճապ տարածելու մեջ, փորձեցին սխալ հանել տիկին Հասմիկին։ Ժողովրդավարության թիվ մեկ բաստիոնից խոսեց անգամ Անդրանիկ Քոչարյանը՝ նույնպես փորձելով առնվազն սխալ հանել տիկնոջը և այլն։
Պարբերաբար մեր ռեպորտաժներում զգուշացրել-ասել էինք, որ թշնամու գործողությունները լավ բանի մասին չեն հուշում, բայց միայն սեպտեմբեր13-յան իրադարձություններից հետո մարդիկ արդեն չէին կարող չխոսել, որ Հանդում, առհասարակ, Ծավի ենթաշրջանում լավ չեն գործերը։
Եվ ահա սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո գնում եմ Հանդ, նկարահանման, մենակ եմ՝ առանց օպերատորի, թե ինչո՞ւ՝ կասեմ հետո, կգա ավելի հետաքրքիր թեմաների ժամանակը։ Դանդաղ է պետք շտապել։
Քաջ գիտեմ՝ մերոնց նկարել չի կարելի, ռազմավարական հատվածներ՝ նույնպես։ Հարցազրույց եմ վարում տիկին Հասմիկի հետ․
«Կգնաք ու Անդրանիկ Քոչարյանին կասեք, որ հանդեցի Հասմիկը ճիշտ էր, թորքը մտալա մըր գերեզմանը, դիտարկում ա»։
Հասմիկի հարևան Ռադիկն էլ ասաց․
«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»
Ու նկարահանման ընթացքում կրակում էր թշնամին, ձայներն ու արձագանքները լսելի էին անգամ մարդկանց տան բակից, հենց տան միջից։
Մի «թռչուն» նկարելիս ինձ նկատեց Սասուն Միքայելյանը, իր մոտ կանչեց, գնացի։ Չզարմացավ, որ Հանդում եմ․ «դե դու ոնց կարայիր չգայիր», ճիշտ էր նա, ծանր օրերին այնտեղ եմ, որտեղ կա մասնագիտական անհրաժեշտությունս, կարևոր չի՝ հիմա եթեր կտանք թե հետո, պատրաստ եմ անգամ միանգամից երկու ձևով պայքարել՝ բարձրախոսով ու զենքով․ սա մեր հայրենիքն է։
Խոսեցինք մի քանի բանից, այդ թվում՝ թե ինչո՞ւ սյունեցիները սահման չեն պահում-ես ասացի՝ նա ասաց, նա ասաց՝ ես ասացի ու հավանաբար նյարդերը տեղի տվեցին, շատ հանգիստ վերցրեց հեռախոսը, հրավիրեց ռազմական ոստիկանության ծառայողներին ու ասաց․ «տարե՛ք մեր Անուշին» ու ինձ տարան Կապան ու ռազմական ոստիկանությունում ջնջեցին այն, ինչ նկարել էի, հիշեցնեմ․
«Կգնաք ու Անդրանիկ Քոչարյանին կասեք, որ հանդեցի Հասմիկը ճիշտ էր, թորքը մտալա մըր գերեզմանը, դիտարկում ա»։
«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»։ Հա, ու գյուղի կադրերն էլ ջնջել տվեցին։
Իսկ հետո ԶՊՄԿ-ից հայտնեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել։ Հա, նաև ասացին, որ դա իրենց սրտով չի, բայց դե «ասել են»։ Սրա մասին դեռ խոսելու եմ, շատ համապարփակ։
Ասեմ, մնացել եմ իմ տանը՝ ZTV-ում և ի տարբերություն ձեզ՝ թիթեռ չեմ նկարում։
Իսկ ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա չեմ ուզում անգամ քննադատել, խոսել մի մարդու մասին, ով ավելի կարևոր է համարում «հեղափոխությունը», քան Արցախյան առաջին գոյամարտը։
Մեր պայքարը մի հոգու դեմ է, և այդ մեկ մարդը նա է։
Հետգրություն
Ի դեպ, պարոն Միքայելյան, թշնամին այսօր էլ կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից
Возможно, это изображение вертолет и текст
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն