«Ես նայում եմ Ձեր աչքերին և մտածում եմ, որ Դուք հոգի չունեք». Բայդենը Պուտինին

Հունիսի 16-ին Ժնևում կայանալիք գագաթնաժողովի ձևաչափում կհանդիպեն ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրանց հանդիպման նախապատրաստությունը առանձնակի թափ է ստանում։ Այդ տեղեկատվությունը հաստատել է Սպիտակ տունը՝ թեպետ մամուլի քարտուղար Ջեն Փսակին ազդանշան էր ուղարկել, թե դեռևս վաղ է այդ մասին մանրամասնությամբ տեղեկացնելը։ Այս մասին իրազեկում է Le Temps հրատարակությունը։

Զգուշավորության անհրաժեշտությունն առաջացավ Մինսկում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի միջադեպի հետ կապված, երբ Բելառուսում ձերբակալվեց ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը։ Այն ժամանակ, երբ արևմտյան քաղաքները և ԱՄՆ-ն դատապարտում էին Բելառուսի իշխանություններին՝ Վլադիմիր Պուտինը հաստատեց իր անսասան աջակցությունը Լուկաշենկոյի վարչակարգին։

Բայդենի և Պուտինի կայանալիք հանդիպումը խոստանում է դառնալ միանգամայն բարդ․ ամերիկյան ընտրություններին միջամտելը, հաքերային հարձակումները, գործողությունները կիբերանվտանգության ոլորտում, միջուկային զենքի հսկողությունը, Ուկրաինան, Նավալնիի գործը, իսկ հիմա նաև՝ Պրոտասևիչը․ վիճահարույց խնդիրները բազմաթիվ են։ Թեպետ Լավրովի և Բլինքենի հանդիպումն ավելի մեղմ իրավիճակում ընթացավ, քան կարելի էր ակնկալել։ Պուտինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել գլոբալ և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև տարատեսակ ճգնաժամերը կարգավորել փոխադարձ համաձայնության հիման վրան։

Շվեյցարիան չեզոք երկիր է և գնահատվում է հենց իր չեզոքության համար։ 1985թ այս երկրում կայացավ ԽՍՀՄ-ի առաջին և վերջին նախագահ Գորբաչովի և ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանի հանդիպումը։

Ջո Բայդենի և Պուտինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2011թ, երբ Բայդենը Բարաք Օբամայի օրոք փոխնախագահ էր, իսկ Պուտինը՝ վարչապետ։  «Ես նայում եմ Ձեր աչքերին և մտածում եմ, որ Դուք հոգի չունեք»,- Պուտինին ասել էր Բայդենը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն