«Մեր տունը Հայաստանն է» ցուցակը կգլխավորի Տիգրան Ուրիխանյանը

«Հիմք ընդունելով ոչ «հին, ոչ ներկա», ոչ սև, ոչ սպիտակ» չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական` «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։

Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան «Ալյանս»֊ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։ Ժամեր անց ցուցակը կներկայացվի ՀՀ ԿԸՀ»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն