Եվրամիությունն իր ներկայացուցչին կուղարկի Իրանի նախագահի հանդիսավոր երդմնակալությանը․ Իսրայելը տարակուսանքի մեջ է

Իսրայելը տարակուսանքի մեջ է Եվրամիության որոշման պատճառով, որն իր ներկայացուցչին կուղարկի` Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդման արարողությանը։

Ի դեպ՝ նրան անվանում են «Թեհրանի մսագործ»։ Այդ մասին խոսել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը։ «Իրանի հազարավոր քաղաքացիների արյան պատասխանատվությունը կրում է Իրանի նոր նախագահը։ Եվրամիության մասնակցությունն օրինականություն է հաղորդում Օմանի առափնյա շրջանում գտնվող նավի վրա Իրանի հարձակմանը և այաթոլլահի վարչակարգի ագրեսիայի ողջ քաղաքականությանը»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:

Իսրայելը նշել է, որ դաժան ու բռնապետական վարչակարգերին քծնելը և շողոքորթելը խրախուսում է հետագա բռնությունն ու ագրեսիան: «Մենք համառորեն հորդորում ենք Եվրամիությանն անհապաղ չեղարկել իր ամոթալի մասնակցությունը «Թեհրանի մսագործի» երդման արարողությանը»,- հավելել է գերատեսչությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն