Ֆրանսիական Engie էներգետիկ կոնցեռնի գործադիր տնօրեն Քեթրին Մակգրեգորը կարծում է, որ Եվրամիությունը չի կարողանա Ռուսաստանի Դաշնությունից գազի ամբողջական փոխարինող գտնել։ Նրա խոսքով, ԵՄ-ի սպառած գազի մոտ 40%-ը գալիս է Ռուսաստանից։
Նախօրեին Le Figaro-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանում գործող խոշոր ֆրանսիական ձեռնարկությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տվել չհեռանալ երկրից «հապճեպ» ։