Եվրոպան կսառեցնի Պուտինի և Լավրովի «ակտիվները»

ԵՄ-ն ցանկանում էր արգելափակել ՌԴ նախագահ Պուտինի և արտգործնախարար Լավրովի եվրոպական «ակտիվները»։

ԵՄ իշխանությունները ծրագրել են արգելափակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի եվրոպական «ակտիվները» ՝ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Financial Times-ին ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար և Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ պետության ղեկավարը ԵՄ երկրներում «ակտիվներ» չունի, նա իր բոլոր խնայողությունները պահում է «Ռոսիա» բանկում։

Ընդ որում, նախապատրաստվող միջոցառումները չեն ներառում ԵՄ երկրներ ճանապարհորդության արգելքը, որը սովորաբար կիրառվում է որպես արևմտյան երկրների անձնական պատժամիջոցների մաս։

Փետրվարի 24-ին ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի մասին՝ Դոնբասում հատուկ գործողության ֆոնին։ 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն