Գերմանիայի Դաշնությունում հանդես են եկել Եվրամիությունից դուրս գալու և ՌԴ-ի հետ համագործակցության օգտին:
Հարկ է, որ Գերմանիան դուրս գա Եվրամիությունից և ստեղծի «նոր եվրոպական տարածք» ՝ Ռուսաստանի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ քաղաքական կուսակցության համանախագահ Տինո Խրուպալան:
«Ներկայիս Եվրամիությունից, որը պարզապես չի կարող բարեփոխվել՝ Գերմանիան պետք է հեռանա», — մեջբերում է նրա խոսքը «Իզվեստիա» թերթը:
Նա նաեւ նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ապատեղեկատվական ռազմավարություն է իրականացնում «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման վերաբերյալ ՝ հետապնդելով իր սեփական շահերը, գրում է english.pravda-ն: