Գերմանիայում հարձակվում են սինագոգների վրա

Բոննի ոստիկանությունը ուժեղացրել է տեղի սինագոգի` հսկողությունը արաբալեզու ամբոխի իրականացրած անկարգություններից հետո, և չի ներկայացնում ոստիկանության գործողությունների մանրամասները՝ անվտանգության նկատառումներով։

Ոստիկանի խոսքով՝ երեքշաբթի երեկոյան մի քանի երիտասարդներ հարձակվել են սինագոգի մուտքի վրա և կրակ են արձակել։ Մուտքի ապակիները ջարդվել են, հայտնաբերվել են արաբերենով թռուցիկներ, իսրայելական՝ սպիտակ-կապույտ դրոշը այրել են։ Միջադեպի առնչությամբ ձերբակալվել են քսանամյա երիտասարդներ։ Հայտնաբերվել է նաև կասկածյալների ավտոմեքենան։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել են ևս մեկ քսանչորսամյա երիտասարդ և 18-22 տարեկան աղջիկ՝ սև հագուստով։ Վկաները աղջկա մասին տեղեկություններ են փոխանցել Բոննի ոստիկանությանը։

Իր հերթին՝ Բեռլինում ևս հակաիսրայելական բողոքի ալիքների սաստկացման հետ կապված՝ ուժեղացրել են սինագոգի հսկողությունը։ Միակ միջադեպը գրանցվել է մայիսի 9-ին Նոյքելն շրջանում․ ձերբակալվել է 10 մարդ։ Սակայն ցույցերին մասնակցել է 900 մարդ։ Ոստիկանությունը պահանջել է նրանց պահպանել սանիտարական կանոնները՝ կրել դիմակ և պահպանել միմյանցից 1,5 մետրանոց հեռավորություն։ Ցույցերից հետո դեռահասները և երիտասարդները հարձակվել են տեղամասային ոստիկանության շենքի վրա։ Նրանք դատարկ շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, տուժել է ոստիկանության 16 աշխատակից։ Ոստիկանները պատասխանել են տաքդեղի սփրեյով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն