Գերմանիայում սկանդալ է` գերմանացիներին կարտոֆիլի հետ համեմատելու պատճառով

Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիական կրթության դաշնային գործակալությունը բազմամշակութայնության մասին հոդված է հրապարակել, որը սուր քննադատության է արժանացել գերմանական սոցցանցերում և քաղաքական գործիչների շրջանում։ Մեծամասնություններին ուսուցանող հեղինակը գերմանացիներին բաժանել է քաղցր և սովորական կարտոֆիլների ՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես են նրանք վերաբերվում Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից գաղթականների անվերահսկելի հոսքին:

Նախօրեին քաղաքացիական կրթության գործակալության աշխատակիցներն «Ինստագրամում» հոդված են հրապարակել այն մասին, որ գերմանացիները կարող են դառնալ գաղթականների դաշնակիցը՝ ռասիզմի դեմ պայքարում։

«Եթե գերմանացիները ջանադրաբար աշխատեն իրենց անձնական որակների վրա՝ նրանք կարող են դառնալ «քաղցր կարտոֆիլ»․ սեփական անձի վրա աշխատելը շատ կարևոր է, եթե մենք ցանկանում ենք ապրել արդար և ներառական հասարակության մեջ»,- եզրաբանել է հոդվածագիրը։

Այս համեմատությունը բողոքի ալիք է բարձրացրել թե սոցիալական ցանցերում, թե քաղաքական գործիչների շրջանակներում։ Թերագնահատել բնակչության ստվար խմբին՝ համեմատելով կարտոֆիլի հետ, կամ նրանց որակելը՝ ըստ ծագման և մաշկի գույնի՝ նպաստում է հասարակության պառակտմանը, քաղաքացիական կրթությունը պետք է հատուկ ուշադրություն դրսևորի»,- հայտարարել է քրիստոնեական-դեմոկրատական միության ղեկավար Քրիստոֆ Պլոսը։

Սոցիալ-դեմոկրատներն էլ քննադատում են գործակալությանը՝ գերմանացիներին խտրականության հարցերում մեղադրելու համար։ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի խոսքով՝ գործակալության գործունեությունը պետք է անհապաղ մանրազնին ուսումնասիրության ենթարկվի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն