ՄԱԳԱՏԷ․ Իրանը միջուկային ծրագրի խաղաղ նպատակները չի երաշխավորում

Իրանը մինչ այժմ չի հաստատել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Այդ մասին տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

-Հարցերի պարզաբանման առաջընթացի բացակայությունը՝ հռչակագրի պարզորոշության առումով, լուրջ ազդում է ՄԱԳԱՏԷ-ի այն հաստատման վրա, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։

Գրոսսին ընդգծել է, որ Թեհրանն այդպես էլ չբացատրեց միջուկային հաստատությունում հայտնաբերված ուրանի հարստացման մասնիկների առկայությունը։

Տեսչական աշխատանքների վերաբերյալ համաձայնագրի երկարացումը օրավուր դառնում է խնդրահարույց, քանի որ Թեհրանը և գերտերությունները ջանում են փրկել միջուկային գործարքը։ Մենք չենք կարող շարունակել սահմանափակել տեսուչների հնարավորությունները ստուգման ընթացակարգերում, միաժամանակ՝ չենք էլ կարող ձևացնել, որ կա վստահություն,- հաստատել է Գրոսսին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն