Գերու ընտանիքը չապրի, որ 50.000դրամ ճանապարհածախսով չբավարարվող մեջլիսականները 250.000 դրամ ստանա՞ն

Այսօր մի կնոջ հանդիպեցի …
Հազիվ իմացա որ ամուսինը գերի է։ Հազիվ խոսեց։
Խնամքի տակ երկու երեխա ունի (7 և 9 տարեկան):
Հույսերը մարում էին քիչ-քիչ։
Ամուսնուն Բաքվում դատել էին 4 տարվա ազատազրկմամբ։
Աշխատում էր։Աշխատավարձը’ 60.000 դրամ։ 3 միլիոն դրամ վարկ ունեին։Այս ամսից արդեն սառեցրել էին այն 300.000դրամները` Շիրակի մարզի բոլոր գերիների, որը նախորդ ամսվա դրությամբ եղել է։
Զանգել էին ու ասել որ էլ չկա էդ գումարը։Վերջ։
Ուրեմն գերու ընտանիքը չապրի, որ 50.000դրամ ճանապարհածախսով չբավարարվող մեջլիսականները 250.000 դրամ ստանա՞ն։
Բա էս ընտանիքն ինչպես է վճարելու իր վարկը, էլ չասենք թե ինչպես ապրի, գոյատևի։
Երբ ենք տեսնելու հայի շուն տեսակի սատկելը? Երբ?
Պատկերացրեք գյուղում ապրող այդ կնոջն իր երեխաների հետ ու քնեք, եթե կարող եք։
Ո՞նց կարելի է անջատվել սեփական կյանքի անհոգության մեջ ( եթե անգամ ամեն բան ունեք անհոգ կյանքի համար) երբ նման կյանքեր են մեր կողքին ապրում։
Չգիտեմ ….
Գոհար Պապիկյանի ֆեյսբուքյան էջից
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն