Հ1-ի պրոադրբեջանական քարոզը (տեսանյութ)

Հայոց Հայրենիքը տարիներ շարունակ ծվեն-ծվեն անելով հանձնել են թշնամուն։ Վերջին հարյուրամյակում հայկական հողերը նվիրել են թշնամական Ադրբեջանին։ Ադրբեջանի հիմնական զենքն այս պարագայում եղել է քարոզչությունը։ Հայաստանի թշնամի այս երկիրը չի խնայել իր ֆինանսական միջոցները` հայերի ձեռքով հայերին հայրենազրկելու թրքական ծրագիրը կյանքի կոչելու համար։

Հերթական օրինակը ՀՀ պետական Հ1 հեռուստաընկերությամբ, որը հեռարձակվում է ՀՀ ամբողջ տարածքով, հերթական պրոադրբեջանական քարոզչության իրականացումն է։ Ցավալին այն է, որ այս սև, ադրբեջանամետ գործն անող երիտասարդներն իրապես համոզված են, թե 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը կարող էր հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի տարածքներում գոյություն ունենալ։

Թշնամու պրոպագանդան ու հարձակումն այդքան սարսափելի չէ։ Սարսափելին Հայաստանի կազմաքանդումն է ներսից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն