Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է խնդիրները ԵԽ նիստում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքենրի պաշտպան Գեղամ Ստեփանյանը մայիսի 11-ին մասնակցել է «Իրավիճակն Արցախում. ռազմագերիները և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» օնլայն համաժողովում, որը կազմակերպել էր Եվրոխորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը։

Ինչպես հայտնում է Արմենպրեսսը, համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Գեղամ Ստեփանյանը և Արցախի արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։

Օմբուցմենը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների կողմից անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, խեղումների և սպանությունների դեպքերը։ Նա շեշտել է, որ յուրաքանչյուր գերի, ով այս պահին գտնվում է Ադրբեջանում, կանգնած է կյանքն ու առողջությունը կորցնելու վտանգի առաջ։ Հետևաբար անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել գերիների վերադարձը հայրենիք։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն