Հանկարծամահ է եղել Գյումրու ավագանու 35-ամյա թեկնածուն

 

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Գյումրու ՏԻՄ  ընտրություններին  առաջադրված ավագանու թեկնածուներից 35-ամյա Միշա Չոմարյանը հանկարծամահ է եղել։ Նա նորաստեղծ «Թասիբով» դաշինքի անդամ է:

Չոմարյանը երաժիշտ-մանկավարժ է, աշխատում էր Գյումրու երաժշտական դպրոցներից մեկում։ Նա երբեք առողջական վիճակից բողոքներ չի ներկայացրել։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ դաշինքը քարոզարշավը դադարեցրել է:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն