Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս լեգենդար հրամանատարին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում այսօր հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ – մայոր, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմական գործողության լեգենդար հրամանատար Արկադի Տեր -Թադևոսյանին (Կոմանդոս)։

Վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի կունենա գեներալ – մայորի վերջին հրաժեշտն ու հոգևոր արարողակարգը:

Կառավարությանը կից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արկադի Տեր-Թադևոսյանի, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, հրամանատարը կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն