Հայաստանն իրավունք ձեռք բերեց պահանջելու Արցախի կարգավիճակի հիմնահարցի հանգուցալուծումը։

Յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել Արցախի շուրջ։ Երևանը հաստատում է, որ պատերազմը որևէ կերպ չի փոխել հակամարտության բնույթը, պարզապես կրճատվել է անկախ Արցախի տարածքը, և այս հիմնախնդրի հանգուցալուծումը դեռ առջևում է։ Բաքուն համարում է, որ Երևանը կապիտուլացվել է, իր տարածքային ամբողջականությունը վերականգնվել է, պարզապես մի մասը վստահվել է ռուս խաղաղապահներին։ Այսպիսով՝ նոր ճգնաժամն անխուսափելի է։

Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանին հաջողվեց հաշվեկշռված արտաքին քաղաքականություն վարել մեծ խաղացողների հետ, ովքեր ստիպված էին հաշվի նստել Ադրբեջանի շահերի հետ, որովհետև ապագայում նրանից ակնկալիքներ ունեին։ Կարելի է ասել նաև ավելի կոշտ ձևով՝ մեծ խաղացողներն օգտագործում են Ադրբեջանին, Ադրբեջանն էլ օգտագործում է նրանց։ Ռուսաստանը շատ լավ է գիտակցում, որ արևմտյան ինստիտուտներ՛ աշխատում են, որպեսզի անհայտ ապագայում այս երկիրը սերտաճի եվրատլանտյան դաշինքին։

Ադրբեջանն իր համար շահավետ հեռավորություն է պահում Եվրասիական տնտեսական միությունից։ Այս իրողությունը կարելի է բանաձևել հետևյալ կերպ. «Գնահատեք մեր բարի հարաբերությունները, բայց ոչ ավելին և ոչ էլ՝ պակաս, ինչպես որ մենք ենք գնահատում ձեզ»։ Բաքուն մտերմաբար քաղաքականություն վարեց, այսինքն՝ իր մտերմությունը վարեց իր երկրի շահերին համապատասխան։ Այս երկիրն իր գործընկերներին ժամանակի ընթացքում սահուն կերպով հարմարեցրեց այդ մտքին։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի` հեռավորություն պահելու քաղաքականությունը գործընկերները հիստերիայով չպատասխանեցին, եթե նույնիսկ Ադրբեջանբն իրեն թույլ է տալիս հանդուգն կոպտություն և նույնիսկ սխալներ, որոնք ավելին են, քան հանցագործությունը։

Արցախի հակամարտության համապատկերում՝ Ադրբեջանի լիազորությունների ընդլայնման վարքը հանգեցրեց մարտավարական երկու լուրջ ծայրահեղ սխալ հաշվարկների։ Հաղթանակի էյֆորիայի ազդեցության տակ՝ Ալիևը մարտավարական սխալներ թույլ տվեց․ նա արդեն երեք անգամ հրապարակայնորեն կոպիտ վիրավորել է երբեմնի գործընկերներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերին, Ստեֆան Վիսկոնտիին և Անջեյ Կասպրշիկին։

«Ձեր ժամանումն այստեղ Ձեր գաղափարն էր։ Ես կարող եմ դա ասել տեսախցիկների առաջ։ Ես Ձեզ չեմ հրավիրել։ Սակայն, երբ ինձ տեղեկացրել են այն մասին, որ Մինսկի խումբը կամենում է ժամանել՝ ես դեմ չէի։ Եթե դուք կանենում եք խոսել տեսախցիկների առաջ, ապա խոսեք։ Իսկ եթե ոչ՝ ես խնդրում եմ Ձեզ, հեռացեք»,- հայտարարել է նա։

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այդ պահին ներկա չէր։ Նրա փոխարեն՝ ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովն է դիտարկել իրադարձություններն Ադրբեջանում, իսկ Ալիևը հավելել է, թե «կարգավորումը» Մինսկի խմբի վաստակը չէ, այլ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի։ Միայն արևմտյան դիվանագիտությունը գիտի, թե ինչ է ադրբեջանցու վրեժխնդրությունը: Փաստորեն՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջնավարտին իր կրթությունը չօգնեց ճիշտ վարք դրսևորելու։

ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը ՄԱԿ-ի հովանու տակ է և նրա խնդիրը հակամարտության կարգավորումն է։ Բաքուն սխալմամբ իր խաղադրույքը դրեց Մինսկի խմբի լուծարման վրա, սակայն այդ ընթացակարգը չգործարկվեց։ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնն անհողդողդ պայքարում են դիվանագիտության կորցրած դիրքերը հետ վերադարձնելու համար։ Մոսկվան թեպետ զգուշավորություն է դրսևորում, բայց հակվածություն ունի խրախուսելու ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը գրեթե յուրաքանչյուր առիթի դեպքում կրկնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը, իսկ Արցախի Հանրապետության կարգավիճակն ապագայի խնդիր է։

— Ռուսաստանը պարտավոր չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել,- ասել է Լավրովը։

Այսպիսով՝ Ռուսաստանը հմտորեն ներկայացրեց և՛ զոհի, և՛ ագրեսոր կողմերին՝ իր օգնության պատրաստակամությունը։ 2025 թվականին գալու է ռուս խաղաղապահների գործունեության մանդատի երկարաձգման ժամանակը։ Ոչնչացնելով Մինսկի ձևաչափը՝ Մոսկվան հավակնեց կանգնելու Բաքվի և Անկարայի դեմ, և իր ներկայությունն ապահովեց Ադրբեջանում՝ իր ռազմակայանով՝ թերևս ադրբեջանական ընդդիմության դժգոհության պայմաններում։ Դժվար է մարգարեություններ անել զարգացումների մասին։ Բաքուն հակված է կտրուկ փակել հարցը՝ ուժային ճնշմամբ, բայց Վաշինգտոնն ու Փարիզը կվերակենդանացնեն հիմնախնդիրը՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի ճանաչում։ Ռուսաստանը գիտակցում է թե ոչ, սակայն բավական ծանր առաքելություն է վերցնում իր ուսերի վրա։ Կրեմլը պատրաստվում է ապագա սրացումների։

Ալիևի երկրորդ սխալը բխում է առաջինից․ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կարգավիճակի խնդիրը հօդս չցնդեց, ինչպես Ալիևն էր ենթադրում։ Նա կամ պետք է ինքնավարության կարգավիճակ տա Արցախին, կամ խնդիրը կտեղափոխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթություն և, Կոսովոյի օրինակով, անկախություն ձեռք կբերի։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լիիրավ է պաշտպանելու էթնիկ փոքրամասնության ապրելու իրավունքը։ Պարտվելով 44-օրյա պատերազմում, վերադարձնելով անվտանգության գոտի համարվող 7 շրջանները՝ Հայաստանն իրավունք ձեռք բերեց պահանջելու Արցախի կարգավիճակի հիմնահարցի հանգուցալուծումը։ Որքան էլ ժամանակները փոխվեն, որքան էլ աշխարհակարգերը միմյանց հերթագայեն՝ Երևանը քաղաքակրթության այն օրրանն է, որտեղ միահյուսվում են Արևմուտքը և Ռուսաստանը՝ իրենց քաղաքակրթական արժեհամակարգերով, և որտեղ այդ արժեհամակարգերը միմյանց չեն բախվում։ Հայաստանը չի կարող դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի կռվախնձոր, երբ Թուրքիայի ծածուկ նեոօսմանիզմը, որն այս երկրի ամենամեծ խորամանկությունն է, փորձում է ամեն կերպ խժռել փոքր տարածքով մեր երկիրը, որը, սակայն, Երկիր մոլորակի վրա քրիստոնեական քաղաքակրթության ծաղկման մեծ օրրան է։ Սա գիտակցում է ողջ մարդկությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն