Պարեկային ծառայություն թե՞ Լանզարոտեի սոցիալական ոստիկանություն. ՍԱ է հարցը

Արդարադատության նախարարի պաշոտանակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել  է Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ՀՀ ոստիկանության Զորքերի ենթակա ստորաբաժանումների զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարության գնդի հրամանատար Արթուր Ումրշատյանը, Նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք:

Նախարարի պաշտոնակատարը ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել է Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։

Հիշեցնենք, որ Լանզարոտեի կանվենցիայում նշվում է սոցիալական ոստիկանության ստեղծման մասին, որի աշխատակիցները պետք է ընտանիքում «բռնության» ենթարկված երեխաներին հեռացնեն ընտանիքներից և տեղավորեն հատուկ ապաստարաններում։ Այս նպատակով ստեղծվում է թեժ գիծ, որտեղ կարող է զանգահարել ցանկացած ոք, հայտնել որևէ երեխայի հանդեպ «բռնության» մասին, որի արդյունքում այդ երեխան պետք է հեռացվի ընտանիքից։ Կոնվենցիան վավերացվել է 2020 թվականի մայիս 11-ին, 79 կողմ, 14 դեմ ձայներով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն