Հայաստանում արդեն առկա է չինական «Կորոնավակ» պատվաստանյութը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։

“Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։

Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները’ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։

“Փաստարկ” լրատվականը կարևորում է պատվաստումների կամավորության սկզբունքի պահպանումը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն