Հայաստանում նոր փորձնական ծրագիր է ներդրվում անասնաբուծության ոլորտում

Հայաստանում նոր փորձնական ծրագիր է ներդրվում անասնաբուծության ոլորտում.

Նիկոլ Փաշինյան. «Առաջարկում ենք հետևյալը՝ ենթադրենք ինչ-որ տնտեսվարողի ներկայացուցիչը 10 միլիարդ դրամի ներդրում կատարի, ստեղծի խոզաբուծական ֆերմա, թռչնաբուծական ֆերմա և այլն։ Հենց որ ներդրումային ծրագիրը սկսի գործել, մենք կապիտալ ներդրումների 35%-ը կվերադարձնենք վերջինիս։ Այսինքն՝ 10 մլրդ ներդրում անելուց պետությունը 5 տարվա ընթացքում ներդրողին կվերադարձնի 3,5 մլրդ դրամ։Շատերը դիմում են ու հարցնում, թե որտեղ կան լավ ներդրումային հնարավորություններ։ Սա հատկապես շատ լավ ներդրումային հնարավորություն է։ Մենք ներդրողներին տրամադրում ենք 35% զեղչ։ Այստեղ մարզպետարանների դերը շատ կարեւոր է, նրանք պետք է տեղյակ լինեն ծրագրերին, որպեսզի մարդկանց տեղեկատվություն տան»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն