Հայաստանը՝ նոյեմբերի 9-ի և հունիսի 20-ի արանքում. Անդրանիկ Թևանյան

Նոր լայնամասշտաբ պատերազմի կամ առնվազն սահմանային նոր լարումների, նոր էսկալացիայի հոտ է գալիս։ Այս կարծքին է վերլուծաբան, ԱԺ պատգամավոր Արդրանիկ Թևանյանը: Նա առաջին վերուծաբանը չէ, որ խոսում, աղաղակում է այս մասին: Հետաքրքրական է, այդ ի՞նչպես է ստացվում, որ տարածաշրջանում բոլորը նոր հասունացող պատերազմի վտանգ են տեսնում, խոսում են դրան մասին, իսկ ՀՀ գործող իշխանությունը խոսում է խաղաղության մասին:

Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։

Թևանյանը նշում է. «Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նա որպես խաղաղության հաստատման ու կոմունիկացիաների բացման նախապայման է դրել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Գումարած դրան՝ նա ընդգծված նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլ նաև Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում»։

Ալիևը, փաստացի, սպառնում է Հայաստանին ու շանտաժ անում Մոսկվային՝ բացատրելով, թե ինչն է իրեն հիմք տալիս նման կերպ վարվելու։

«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ-ն ցանկանում զինել հայկական բանակը»,- հայտարարել է Ալիևը։

Վերլուծաբանը Ալիևի այս ցանկասիրությունները կապում է ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության կամ ինչպես ասում են` կապիտուլացիայի հետ, այլև հունիսի 20 արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Կարելի է ասել` կատարվեց Ալիևի նոր ցանկությունը, քանի որ ընդդիմությունն ի սկզբանե խոսում էր պաշտպանության մասին:

Թևանյանը ընտրությունների արդյունքներում չի մեղադրում ժողովրդին: «Մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել, բայց սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Ժամանակը կգա ու այդ մասին կխոսեմ և՛ ԱԺ ամբիոնից, և՛ այլ հարթակներում։ Բայց հիմա թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է ու իմ պարտքն է «SOS» հնչեցնելը»,- եզրափակել է Անդրանիկ Թևանյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն