Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման. ԱԽ քարտուղար (տեսանյութ)

Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք այս մասին արդեն բաց հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,- նշել է Գրիգորյանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն