Դիմում ՀՀ առողջապահություն նախարարին

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը և «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը Դիմում են հղել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որում մասնավորապես ասվում է.

 

ՀՀ Առողջապահության նախարար

Անահիտ Ավանեսյանին

03.09.2021

ԴԻՄՈՒՄ

Հարգելի՛ տիկին Ավանեսյան,

2020 թվականի հունվարից աշխարհում տարածված COVID-19-ի համավարակը չշրջանցեց նաև Հայաստանը։ Ցավոք, ունեցանք շուրջ 5000 մահվան դեպք։

Համավարակի սկզբնական ամիսներին ՀՀ առողջապահության համակարգի պատասխանատուների հուշումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «կորոնավիրուսից վախենալ պետք չէ և այն կարելի է հաղթահարել օղիով ու պինցետով»։

Հետագայում, վարակի տարածումը ստացավ ահռելի ծավալներ, ստեղծվեց պարետատուն, որը ՀՀ Առողջապահության համակարգի պատասխանատուների ցուցումով սկսեց պարտադրել քաղաքացիներին ԿՐԵԼ ԴԻՄԱԿՆԵՐ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության բազմաթիվ աշխատակիցներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ սկսեցին հայտարարել, թե ԴԻՄԱԿԸ, այլ հակահամաճարակային միջոցառումների հետ համատեղ (ձեռքերի ախտահանում, ձեռնոցների կրում, սոցիալական հեռավորության պահպանում) ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒՑ։

Թեև բազմաթիվ մասնագետներ, հասարակական գործիչներ բազում ապացույցներ էին ներկայացնում այն մասին, որ դիմակները ոչ միայն չեն պաշտպանում վարակվելուց, այլև դրանց տևական կրումը վտանգավոր է մարդու առողջության համար, ՀՀ Առողջապահության նախարարությունը, Պարետատունը և ՀՀ Ոստիկանությունը ձեռնարկեցին միջոցառումներ, որոնց արդյունքում ԴԻՄԱԿ ՉԿՐՈՂ ՄԱՐԴԻԿ ՏՈՒԳԱՆՎՈՒՄ ԷԻՆ, ՉԷԻՆ ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՆԳԱՄ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԷԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (օրինակ` ապօրինաբար բերման էին ենթարկվում ոստիկանական բաժանմունքներ) ։

Ելնելով վերոգրյալից` փաստում ենք, որ ՀՀ առողջապահական համակարգի պատասխանատուները (ՀՀ ԱՆ նախարար, ՀՎԿԱԿ-ի ղեկավար կազմ, որոշ բուժաշխատողներ) ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՈՑ ԵՆ։

Հակառակ դեպքում մենք այսօր հանրությանն ապօրինաբար դիմակ պարտադրող անձանց իրավական հետապնդման ականատեսը պետք է լինեինք։

 

Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք Ձեզ.

Կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումների շարքում, ի թիվս 14 օրը մեկ հանձնված PCR (ՊՇՌ) թեսթի և պատվաստումների, ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆԱԵՎ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԿՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ այն մարդկանց մոտ, ովքեր չեն ցանկանում պատվաստվել և մասնակցել Ձեր կողմից նշված պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին, չեն ցանկանում կամ չունեն հնարավորություն յուրաքանյուր 14 օրը մեկ հանձնել COVID-19-ի PCR (ՊՇՌ) թեսթ, բայց ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ համավարակի տարածման կանխարգելմանը նպաստել ԴԻՄԱԿՆԵՐԻ ԿՐՄԱՄԲ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն