Հայերը պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից և փոխեն իրենց Սահմանադրությունը. Ալիև (իշտահիդ քացախ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է իր սադրիչ հայտարարությունների շարքը, որը հանդիպում է հայկական կողմի «խուլ ու համր» արձագանքին. Ինչպես Փաշինյանն էր մի առիթով հայտարարել` մենք մեզ «գժի տեղ ենք դնում»։

Ալիևը, իրեն կինոյի տղա պատկերացնելով, այս անգամ էլ հայտարարել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի:

«Հայաստանի Սահմանադրության տեքստում նշվում է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների մասին: Նրանք պետք է հրաժարվեն այդ պահանջներից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»,- հայտարարել է Ալիևը` թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Նա զառանցել է, թե Երևանը պետք է հրաժարվի նաև Ադրբեջանին ներկայացվող պահանջներից:

«Նրանք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ։ Թուրքական կողմը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և լայնամասշտաբ համագործակցության օգտին: Այդպես է նաեւ այսօր:  Շատ դրական ազդակներ են գալիս Թուրքիայից: Բայց անհրաժեշտ է, որ դրանք Հայաստանում ճիշտ գնահատվեն։ Թող Հայաստանը ճիշտ ընկալի նոր իրականությունը, քայլեր ձեռնարկի այս իրողությանը համապատասխան, նայի քարտեզին և գտնի իրեն, եթե իհարկե կարող է` դա մի կետ է, և նոր` համապատասխան քայլեր ձեռնարկի: Այս դեպքում հնարավոր է լայնամասշտաբ համագործակցություն տարածաշրջանում», — ընդգծել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից «դրական ազդակների» մասին էր խոսում նաև Նիկոլ Փաշինյանը։ Թե ինչու են այս երկու պաշտոնյաները կիրառում նույն բառապաշարը` կարելի է հեշտությամբ գլխի ընկնել։

Չպետք է անուշադրության մատնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում տևական ժամանակ նախաձեռնվում են սահմանադրական «բարեփոխումներ»։ Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը` դեռևս գաղտնի է պահվում։

Բայց Ալիևի խոսքերից արդեն կարելի է ենթադրել, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ոչ միայն թույլատրել նույնասեռ ամուսնությունները և քանդել ընտանիքի ինստիտուտը (ինչի մասին շատ է խոսվել), այլև մոռանալ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ու ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ և ներել թուրքի` մեր 1,5 միլիոն հայրենակիցներին դաժանորեն սպանելու և բազմամիլիոն հայ ազգին պանդուխտ դարձնելու հակամարդկային հանցագործությունը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն