Երևանի տարբեր գերեզմանոցներից դանակահարված քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոցներ. Shamshyan.com 

Սեպտեմբերի 26-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին` «որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու մասին: Շտապօգնությունը Նոր Նորք վարչական շրջանից իրենց մոտ էր տեղափոխել այդ քաղաքացուն: Ոստիկանները պարզել են, որ  նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, ով դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանների մոտ:

Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու մասին, ով հայտնել էր, որ «Հաղթանակ» թաղամասում ՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, ընկել է: Մալաթիայի ոստիկանները  պարզել են, որ  նա Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, ով ևս անհայտ անձի կողմից դանակահարվել է «Հաղթանակ» թաղամասի գերեզմանատան մոտ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն