Հայիթիում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, հայտնի է 29 զոհի մասին

7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հաիթիի արևմուտքում: Իշխանությունները հայտնել են, որ առնվազն 29 մարդ զոհվել է, և զոհերի թիվը դեռ կարող է աճել: Սոցիալական ցանցերում հայտնվում են վնասված ու փլուզված շենքերի լուսանկարներ:

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է Սեն-Լուի-դու-Սուդ քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայիթիի խիտ բնակեցված մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում (125 կմ հեռավորության վրա) և հարևան երկրներում:

Վարչապետ Արիել Անրին, ով ստանձնեց իր պաշտոնը նախագահի սպանությունից հետո, թվիթերում իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։

Հայիթին դեռ լիովին չի վերականգնվել 2010 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ երկրում զոհվեց ավելի քան 200 հազար մարդ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն