«Հայոց արծիվներ» միասնական Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Խաչիկ Ասրյանը

«Հայոց արծիվներ» միասնական Հայաստան» կուսակցությունը այսօր ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը, որում ընդգրկված է 86 թեկնածու։

Ասրյանը նշել է, որ համագործակցության եզրեր է տեսնում ՀՅԴ-ի, Վանեցյանի «Հայրենիքի», «Ադեկվադի» հետ: Իշխող ուժի հետ համագործակցությունը Խաչիկ Ասրյանը բացառում է։

 

Ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Խաչիկ Ասրյան

2. Արայիկ Պարոնյան

3. Արմինե Վաղրամյան

4. Էդգար Ավետիսյան

5. Ավետիս Բաբաջանյան

6. Ռոմելա Մոսեսյան

7. Սամսոն Զիրոյան

8. Հովիկ Գրիգորյան

9. Սուսաննա Սուքիասյան

10. Արթուր Ղազարյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն