Հազարավոր հայ երիտասարդներ զոհվեցին հանուն «աշխարհի տերերի» կողմից Արցախի ոսկու հանքերի շահագործման

Արցախը բրիտանական ընկերության զոհն էր՝ ի բարօրություն Ադրբեջանի։

Ադրբեջանի և Հայաստանի արյունահեղ պատերազմից 30 օր անց դրսևորվեցին հավակնություններ, որոնք թաքնված էին մարտադաշտի պայքարի ներքո։ Anglo-Asian Mining ընկերությունը տասնյակ տարիներ սպասում էր հենց այդ պահին։ 1997 թվականին Ադրբեջանն այս ընկերությանը 3 հանքավայրերում ոսկի արդյունահանելու իրավունք ընձեռեց։ Սակայն այս ընկերությունը այս հանքավայրեր մուտքի հնարավորություն չուներ, քանի որ այդ տարածքները գտնվում էին հայերի հսկողության տակ։ Հոկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ Anglo-Asian Mining ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, թե անհամբերությամբ է սպասում այն պահին, երբ կսկսի արդյունահանումը Վեժնելի տարածքում, որտեղ պայմանագրի համաձայն՝ նրան հասանելի է 300 քառակուսի կմ տարածք։

Ոչ նշանավոր համարվող այս ընկերությունը աշխարհի ոսկու շուկայի «շնաձուկ» համարվող ընկերության իրավահաջորդն է։ Իրականում 1997թ․ համաձայնագիրը ստորագրել է Դելավերում գրանցված R.V. Investment Group Services ընկերությունը։ Համաձայն այդ պայմանագրի՝ այս ընկերությանն են փոխանցել 6 հանքավայր, որոնցից երեքը գտնվել է Հայաստանի հսկողության ներքո։ Ի դեպ, 2020թ-ին Երևանում սկսեցին խոսել Արցախի հնարավոր զիջման մասին։ Խոսում էին նաև, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հենց Արցախի պատճառով զրկվեց իշանությունից։

Համաձայնագիրը ստորագրել է Իրանի նախահեղափոխական պաշտոնյա՝ ծագումով ադրբեջանցի Ռեզա Վազիրին, ով այսօր Anglo-Asian Mining ընկերության նախագահն է, գլխավոր տնօրենը, խոշորագույն ներդրողը և բաժնետերը, ով բացառապես աշխատում է Ադրբեջանում։ Վազիրիից հետո խոշոր բաժնետեր է ԱՄՆ-ի ՆյուՀեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունուն, ով Ջորջ Բուշ Ավագի վարչակազմի ղեկավարն էր։ Նա ընկերության 9,4 տոկոսի բաժնետերն է, որը այժմ գնահատվում է 25 միլիոն դոլար ։ Սունուի որդին՝ Մայքլը, համարվում է տնօրենների խորհրդի անդամ։ Մյուս որդին՝ Քրիսը, այժմ զբաղեցնում է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգապետի պաշտոնը։ Ընկերութունը վատ չվաստակեց։

2020թ հաշվետվությունում Վազիրին նշել է որ անցյալ տարի ընկերությունը ստացել է ռեկորդային հասույթ, որը կազմում է 100 միլիոն դոլար՝ ի հաշիվ Գոշա և Գետաբեկ հանքավայրերի, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի հյուսիսում։ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո այս ընկերության արտոնագրերը վերականգնվեցին, որոնք ապահովում են ընկերության արժեքի էական աճով։ Ուշագրավ է, որ ընկերւթյանը փաստացիորեն անցել են Արցախում գտնվող ոսկու 2 հանքավայր և Սոթքը։ Հաշվի առնելով որոշ հանքանյութերի ռեկորդային բարձր գները, որոնք Ադրբեջանին հույս են տալիս վերականգնել էկոնոմիկան 2021թ, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների խանդավառությունը՝ Բաքուն թախանձագին սպասում է, թե երբ է Anglo-Asian Mining ընկերությունը սկսելու հորատումը։

 

Այսպիսով՝ բացահայտվում է Ալիևների կլանի իրական նպատակը, որը կապված էր 2020 թվականին պատերազմի հետ, ինչպես նաև պատերազմ սկսելու շարժառիթները և դրդապատճառները։ Պատահական չէր, որ ադրբեջանական բանակը համառությամբ պայքարում էր Արցախում գտնվող հենց ոսկու հանքավայրերի համար։ Իսկ Մեծ Բրիտանիայի շահագրգռվածության մասին խոսք չկա։ Այն իրողությունից հետո, երբ Ամուլսարի երազանքները հօդս ցնդեցին՝ Հայաստանն այլևս հետաքրքիր չէր այս երկրի համար։ Դա էր պատճառը, որ Մեծ Բրիտանիան ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ բանաձևի համատեղ նախագծի վրա վետո դրեց՝ Ադրբեջանի և Anglo-Asian Mining ընկերության միջև պայանագրի ստորագրումից ընդամենը մեկ օր առաջ։

Ինչ վերաբերում է Չինաստանին՝ Anglo-Asian Mining ընկերությունը ունի նաև չինական հետք։ Հետևաբար՝ զարմանալի չէր, որ Չինաստանն աջակցեց Մեծ Բրիտանիային։ Այս կերպ՝ եթե Թուրքիան Հարավային Կովկասում ձգտում էր հեգեմոն դերի, ապա Մեծ Բրիտանիան ստացավ ոսկու հարուստ հանքավայր՝ և ոչ միայն ոսկու։ Դեռևս Սովետի օրոք խոսվում էր այս տարածաշրջանում ուրանի հսկայական պաշարների մասին։ Այսպիսով՝ հազարավոր հայ երիտասարդներ Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և ինքներդ դատեք, թե որ երկրի ընտրանի կոչվող խավի ընչաքաղցության զոհ դարձան։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն