Հեշտացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Արցախ․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին իր նամակով առաջարկել է թեթևացնել ՅՈՒՆԵՍԿՕ- ի՝ կրթության, գիտության և մշակույթի առաքելության մուտքը Արցախ։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«2020թ նոյեմբերի 9-ի՝ Եռակողմ հայտարարության ստորագրումից 6 ամիս անց, որը վերջ դրեց մահացու ճակատամարտերին Արցախում, անհրաժեշտ է շարունակել խորքային աշխատանքը՝ կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար»,- նշել է Մակրոնը Ալիևին անվանագրած նամակում։

Ֆրանսիայի ղեկավարը, ի թիվս այլ իրողությունների, ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ սահմանագծում և սահմանազատում, ինչպես նաև գերիների ազատ արձակում, որպեսզի միանան իրենց ընտանիքներին։

«Կարևոր է նաև պահպանել տարածաշրջանի ժառանգության ողջ զանազանությունը։ Այդ առնչությամբ առաջարկում եմ թեթևացնել կազմակերպության մուտքը Արցախ»,- ասվում է ուղերձում։

Վերոհիշյալ բոլոր հարցերը Էմանուել Մակրոնը քննարկել է Հայաստանի վարչապետի ժ/պ պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ, ով Փարիզ էր այցելել հունիսի 1-ին։

Ըստ որում՝ Երևանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ հայկական մշակութային և պատմական հուշարձանները, որոնք գտնվում են Ադրբեջանի զինուժի հսկողության տակ, այժմ ոչնչացման սպառնալիքի տակ են։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն