Հետաքրքրություն և Մտահոգություն առաջացնող COVID վիրուսները. ԱՀԿ-ի նոր դասակարգումը

Բոլոր վիրուսները, ներառյալ COVID-19 կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ը, ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների (մուտացիայի)։ Այս մասին հայտնում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքէջը։

 

Այդ փոփոխությունների մեծ մասը պրակտիկ նշանակություն չունեն և չեն ազդում վիրուսի հիմնական հատկությունների վրա։ Սակայն, որոշ մուտացիաներ կարող են ազդել օրինակ վիրուսի տարածվելու հատկության վրա։ Մուտացիայի արդյունքում կարող է փոփոխվել նաև պատվաստանյութերի կամ դեղամիջոցների օգտակարությունը, ախտորոշման եղանակների, հակահամաճարակային միջոցառումների կամ սոցիալական վարքի արդյունավետությունը։

Սկսած 2020 թվականի հունվարից` ԱՀԿ-ն իր գործընկերների, փորձագետների, ազգային կառույցների, հաստատությունների և հետազոտական շրջանակների հետ միասին մոնիթորինգ է անց կացնում և գնահատում է SARS-CoV-2 վիրուսի էվոլյուցիան։ 2020 թվականի վերջին վիրուսի նոր տեսակների ի հայտ գալը, որը դարձել է գլոբալ հանրային առողջության բարձր ռիսկի աղբյուր, ստիպեց մասնագետներին դասակարգել վիրուսները։

Ընդ որում դասակարգումն այս անգամ պայմանավորված է ոչ թե վիրուսի շտամով կամ օրգան-համակարգի առավել ախտահարմամբ, այլ վիրուսները բաժանել են երկու հիմնական խմբի. Հետաքրքրություն առաջացնող (вызывающих интерес (ВВИ) և Մտահոգություն առաջացնող (вызывающих озабоченность (ВВО) ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն