ՀՀ ապագա նախագահ Վահագն Խաչատրյանը դեռ 2011թ. ասել է, որ պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից

ՀՀ ապագա նախագահ Վահագն Խաչատրյանը դեռ 2011թ. ասել է, որ պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից

Երևանի նախկին քաղաքապետ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, իշխող կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը դեռ 2011 թվականին հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար»։

«Հայաստանում ոչ ոք չի ուզում հետ նայել: Այստեղ նպատակը ազատ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» ստեղծելն է»,- ասել է նա Ադանայում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ։

Խաչատրյանը հավանություն է տվել նաև այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «0 խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն