ՀՀ ԱԺ 6 անկախ պատգամավորներն ընդդեմ Հրաչյա Հակոբյանի

ՀՀ ԱԺ 6 անկախ պատգամավորները, հիմք ընդունելով ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից պատգամավորին անվայել և օրենսդրության մի շարք նորմերի ուղղակի խախտում պարունակող արտահայտություն թույլ տալու փաստը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի և «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, միջնորդել են ԱԺ երեք խմբակցություններին՝ հանդես գալ Էթիկայի հանձնաժողով ձևավորելու միջնորդությամբ՝ Հրաչյա Հակոբյանի հարցը քննարկելու նպատակով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Հետաքրքիր է լինելու ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը։ Մնացածը կասեն իրենք…»,- հավելում է պատգամավորը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն