Նախկին 5 օրվա փոխարեն Հայաստանում պատվաստումներ կկատարեն բոլոր 7 օրերին

ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախկին 5-օրյա աշխատանքային գրաֆիկի փոխարեն այժմ կատարել շաբաթվա բոլոր օրերին։

« Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում մնում է լարված։ Պատվաստումների գործընթացը Հանրապետությունում սկսել ենք։ Երկիր ներմուծվել է 24.000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Sputnik-V պատվաստանյութը ներմուծվելու է երկու խմբաքաբակով. առաջինը` 15000 դեղաչափ` 7500 մարդու համար, այնուհետև ևս 14000  քաղաքացու համար կներմուծենք»,- այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ խոսել է ԱՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից Գայանե Սահակյանը։

«Առաջիկայում սպասում ենք չինական Sinovac  արտադրության CoronaVac պատվաստանյութին: Հետագայում Covax նախաձեռնության շրջանակներում այլ պատվաստանյութեր նույնպես կլինեն։

Ապրիլի 28-ի դրությամբ Հանրապետությունում կատարվել է 2641 պատվաստում։ Բոլոր պատվաստվածների շրջանում առողջական լուրջ խնդիր չի գրանցվել։ Սպասվող ռեակցիաները` կարճատև ջերմության թեթև բարձրացում, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ, որոշակի տեղային ռեակցիաներ»,- հավելեց Սահակյանը։

Սահակյանը նշեց նաև, որ պատվաստումից հետո մարդն ապահովագրված չէ կորոնավիրուսով նորից վարակվելուց և պետք է շարունակի պահպանել հակահամաճարակային կանոնները։

Այս և այլ պնդումների շուրջ` տեսանյութում (Live-ը` YerevanToday)

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն