ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը՝ Թբիլիսի):

Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանը հայ ռազմագերիների հայրենադարձության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։

Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն